Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի. աղբյուր

03:56 • 11.07.17

Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, հաղորդում է Interfax-ը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր 14 տուժածների մասին, որոնցից չորսը գտնվում է ծանր վիճակում: Նրանք դեպքի վայրից տարհանվել են շտապօգնության ուղղաթիռներով:

 

Ուշագրավ է, որ առևտրի կենտրոնում գտնվողներից չորսը փրկվել են՝ փակվելով սառցարանում: Այնուհետև փրկարարներին հաջողվել է տարհանել նրանց:

 

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով շենքից տարհանվել են առևտրի կենտրոնի այցելուները և անձնակազմը: