Հակառակորդի զինուժի արկակոծության հետևանքով վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով հուլիսի 7-ին բեկորային վիրավորում ստացած 3 զինծառայողների՝ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի, Համբարձում Կարապետի Հարությունյանի և Վահե Գագիկի Բադալյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
«Նրանցից 2-ի վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, 3-րդ զինծառայողի վիճակը նորմալ է»,- մանրամասնեց Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ զինծառայողներից մեկը գլխի շրջանում է վիրավորում ստացել, վիճակը հոսպիտալ տեղափոխելուց հետո գնահատվում էր ծայրահեղ ծանր: 3-րդ զինծառայողը ոտքի շրջանում էր վիրավորում ստացել:










