Սանկտ Պետերբուրգում տաքսու վարորդը վերադարձրել է ուղևորուհուն թանկարժեք զարդերով ու կանխիկ գումարով պայուսակը

13:02 • 11.07.17

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում 22-ամյա տաքսու վարորդը վերադարձրել է ուղևորուհու պայուսակը, որը նա մոռացել էր մեքենայի մեջ և որի մեջ կային կես միլիոն ռուբլուն համարժեք զարդեր և կանխիկ գումար: Այս մասին գրում է life.ru-ն։

62-ամյա կինը, որն ուղևորվել է «Պուլկովո» օդանավակայան, քիչ անց նկատել է պայուսակի կորուստը և դիմել ոստիկանություն։ Նա հայտնել է, որ պայուսակի մեջ եղել են ոսկյա և ադամանդյա զարդեր, կանխիկ գումար, բանկային քարտեր ու այլ փաստաթղթեր:


Սակայն ոստիկանները ստիպված չեն եղել երկար փնտրել պայուսակը, քանի որ այն արդեն սպասել է իր տիրոջն օդանավակայանի «Գտածոների սեղան» կոչվող կետում, ուր տարել էր պայուսակը բարեխիղճ վարորդը: