Իրավապաշտպանները դատի են տվել Թրամփին ու փոխնախագահ Փենսին

10:11 • 11.07.17

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը դատի է տվել նախագահ Դոնալդ Թրամփին, փոխնախագահ Մայք Փենսին, ինչպես նաև ԱՄՆ ղեկավարի կողմից ստեղծված արդար ընտրությունների հարցերով հանձնաժողովին:

Այս մասին նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Հայցում նշվում է, որ պատասխանող կողմը խախտել է դաշնային խորհրդատվական հանձնաժողովի մասին ակտը (FACA):

Ըստ հայցվոր կողմի՝ Թրամփը խախտել է FACA-ի պահանջն առ այն, որ «խորհրդատվական հանձնաժողովի կազմը պետք է բավականաչափ հավասարակշռված լինի»:

Հայցում ասվում է, որ արդար ընտրությունների հարցերով հանձնաժողովն արդեն հասցրել է խախտել բացության և թափանցիկության վերաբերյալ պահանջները: Բացի այդ, հանձնաժողովն իր առաջին նիստն անցկացրել է առանց հրապարակային ծանուցման: