ԱՄՆ-ը Լիտվայում առաջին անգամ հատուկ հրթիռային համալիրներ է տեղադրել

03:11 • 11.07.17

ԱՄՆ-ն Լիտվայում զորավարժությունների համար տեղակայել է Patriot մեծ հեռահարության զենիթ- հրթիռային համակարգերը, որոնք առաջինն են Լիտվայում, հաղորդում է երկրի Պաշտպանության նախարարությունը:


«Այդ համակարգի տեղակայումն ապացուցում է ԱՄՆ հաստատակամ պարտավորությունները՝ Լիտվայի անվտանգության ապահովման և տարածաշրջանում ռազմավարական նշանակության համալիրներն արագ տեղադրելու հարցում»,- նշված է հայտարարության մեջ։

Համակարգերն աշխատելու են Լիտվայի ու ՆԱՏՕ-ի մյուս երկրների ՀՕՊ համակարգերի հետ միասին՝ Tobruq legacy 2017 միջազգային զորավարժությունների ժամանակ, որոնք կսկսվեն հուլիսի 11-ին և կտևեն տասը օր։