Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

10:44 • 12.07.17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Հրաչյա Աղաջանյանին ազատել է Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Հրաչյա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում: