Շվեյցարական սուպերմարկետներում մարիխուանայով ծխախոտ կվաճառվի

02:06 • 13.07.17

Շվեյցարական Coop սուպերմարկետների ցանցը մարիխուանա պարունակող ծխախոտ կվաճառի: Այս մասին հայտնում է The Local-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2016 թվականից ծխախոտի արտադրանքով զվաղվող Heimat ընկերությունը որոշել է ընդլայնել ընտրանին. նոր ծխախոտը վաճառքի կհանվի հուլիսի 24-ին:

Հայտնի է, որ 2011 թվականին Շվեյցարիայի իշխանություններն օրինականացրել են տետրահիդրոկաննաբինոլի մեկ տոկոս պարունակությամբ մարիխուանան, ինչը եվրոպական մի շարք երկրներում ընդունված ստանդարտից բարձր է 0,2 տոկոսով:

Նշվում է, որ Heimat-ի նոր ապրանքի մեջ կաննաբիդիոլի պարունակությունը բարձր կլինի. նյութերի այս համադրությունը չի կարող թմրանյութային թունավորում առաջացնել, սակայն կօգնի սպառողներին հաղթահարել ցավը, բորբոքումները և խուճապային վախերը: Նոր ապրանքի մեկ տուփի գինը 19.90 ֆրանկ է (20.66 դոլար):