Չինաստանում շինարարական կռունկն ընկել է ավտոմեքենայի վրա, զոհվել է 7 մարդ

09:41 • 12.07.17

Չինաստանի Գուանդուն շրջանի Պունին քաղաքում շինարարական կռունկն ընկել է ավտոմեքենայի վրա։ Միջադեպի զոհ է դարձել յոթ մարդ, ևս երեքը ստացել են վնասվածքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին: 


Վիրավորները, որոնց թվում կան երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց: Տեղեկություն այն մասին, թե ինչ պատճառով է տեղի ունեցել միջադեպը, չի հաղորդվում: