Իրանի միջուկային համաձայնագիրը չի պատկանում որևիցե կոնկրետ պետության. Մոգերինի
Եվրոպական միությունը հարգում է ԱՄՆ-ի որոշումը՝ վերանայել Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված համաձայնագիրը, սակայն պարզորոշ կբացատրի Վաշինգտոնին, որ դա իրականում միջազգային պայմանագիր է եղել, հայտնել է ԵՄ դիվանագիտության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
«Միջուկային համաձայնագիրը չի պատկանում որևիցե կոնկրետ պետության, այն պատկանում է միջազգային հանրությանը։ Եվ մենք պետք է հետևողական լինենք, որ բոլոր երկրներն իրականացնեն այն»,- նշել է Մոգերինին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այս տարվա ապրիլին սկսել է վերանայել Իրանի միջուկային համաձայնագիրն այն առումով, թե որքանով էր Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը համապատասխանում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։










