Սանկտ Պետերբուրգում այրվում է «Կիրովսկի գործարանը» (լուսանկարներ, տեսանյութ)

16:20 • 12.07.17

Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել «Կիրովսկի գործարանի» տարածքում, որտեղ այրվում է տրակտորների արտադրամասը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով, հրդեհի մակերեսը սկզբում եղել է 50 քմ, սակայն աստիճանաբար այն հասել է 1000 քմ-ի:

Որոշ ժամանակ անց հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել կրակը: Ընդհանուր առմամբ, կրակը մարելու աշխատանքում ներգրավված է ավելի քան 100 հրշեջ: Դեպքի վայր է բերվել մոտ 5 տոննա ջուր:

Հայտնի է, որ գործարանի բոլոր աշխատակիցները տարհանվել են, զոհեր կամ տուժածներ չկան:

«Կիրովսկի գործարանը» Ռուսաստանի ամենախոշոր մեքենաշինական հոլդինգներից է, որտեղ աշխատում է ավելի քան 6.000 մարդ:

 

Image result for В Петербурге горит Кировский завод

Image result for В Петербурге горит Кировский завод

Image result for В Петербурге горит Кировский завод

Image result for В Петербурге горит Кировский завод