Երևանում թիվ 47 ավտոբուսների դիսպետչերական կետում հրդեհ է բռնկվել

17:51 • 12.07.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 12-ին, ժամը 12:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսների դիսպետչերական կետում:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող Ա. Ս.-ին պատկանող կրպակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:38-ին, մարվել՝ 12:47-ին:  Այրվել են էլ. լարեր (մոտ 3 գմ), փայտ և տոլ (մոտ 8 քմ):