Գերմանիայում սիրիացի փախստականը դատապարտվել է ազատազրկման՝ Դանիայում ահաբեկչական ակտ նախապատրաստելու համար

17:26 • 12.07.17

Գերմանական Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ռավենսբուրգ քաղաքի դատարանը 6.5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել սիրիացի փախստականի, որը մեղադրվել է Դանիայում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նոյեմբերին Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա սիրիացու՝ Դանիայի սահմանը հատելու փորձի ժամանակ: Հետաքննության տվյալների համաձայն՝ նա փորձել է նյութեր հայթայթել զենք կամ պայթուցիկ պատրաստելու համար:

Դատարանի նյութերի համաձայն՝ փախստականը Գերմանիա է ժամանել 2015 թվականին և դրանից հետո ընկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչության ազդեցության տակ:

Նշվում է, որ կասկածյալը պայթուցիկ սարքով ահաբեկչություն է նախապատրաստելիս եղել Կոպենհագենում: