Արիանա Գրանդեին Մանչեսթերի պատվավոր քաղաքացու տիտղոս են շնորհել

20:13 • 12.07.17

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն արժանացել է Մանչեսթերի պատվավոր քաղաքացու կոչմանը` ի նշան քաղաքի շնորհակալության մայիսյան համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանն իր արձագանքի համար:

Ինչպես փոխանցում է BBC-ն, Մանչեսթերի խորհուրդը որոշումն ընդունել է միաձայն հատուկ ժողովի ժամանակ: Երգչուհուն գովաբանել են հարձակումից շուրջ երկու շաբաթ անց հետո համերգային ծրագրով Մանչեսթեր վերադառնալու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ամերիկուհու համերգի ժամանակ երկու պայթյուն է որոտացել «Մանչեսթեր արենա» համերգասրահում, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել: Կատարվածից օրեր անց Գրանդեն բարեգործական համերգ կազմակերպեց նույն քաղաքում` ահաբեկչությունից տուժածներին օգնելու համար:

Մանչեսթերի քաղաքային խորհրդի ղեկավար Ռիչարդ Լիզը նշել է, որ հատուկ արարողություն կազմակերպելու ծրագրեր դեռևս չկան: