ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Տոմսկ» ատոմային սուզանավից «Գրանիտ»-ի արձակումը (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը YouTube-ի իր էջում հրապարակել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Տոմսկ» ատոմային սուզանավից «Գրանիտ» հականավային թևավոր հրթիռի արձակման տեսանյութը, գրում է lenta.ru-ն:
Հրթիռի արձակումները տեղի են ունեցել Օխոտսկի ծովի ավազանում, թիրախը գտնվել է Կամչատկայի երկրամասի պոլիգոնում:
Բացի հրթիռի արձակումից, փորձարկվել է նաև հարձակման գաղտնի անցումը և հարված հասցնելուց հետո հակառակորդի ուժերի հարվածներից խուսափումը:










