Հունաստան է եկել +40 աստիճան շոգի երկրորդ ալիքը

12:47 • 12.07.17

Հունաստանում գրանցվել է շոգի նոր ալիք՝ երեք օր երկրի բազմաթիվ շրջաններում ստվերում օդի ջերմաստիճանը կլինի +40 աստիճան, շրջանների մեծ մասում՝ մոտ +37-+38 աստիճան: Այդ մասին հայտնել է հունական օդերևութաբանական ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ուրբաթ օրվանից կսկսվի ջերմաստիճանի փոքր-ինչ նվազում, մինչ երկուշաբթի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի մինչև 30 աստիճան:


Տաք օդը Հունաստան է բերել Հյուսիսային Աֆրիկայից անտիցիկլոնը:


Հունիսի վերջին տասնօրյակում Հունաստանում ցերեկը ստվերում օդի ջերմաստիճանը չի նվազել +30 աստիճանից, իսկ հունիսի վերջին և հուլիսի առաջին օրերին հասել է մինչև +43-+45 աստիճան: Բարձր ջերմաստիճանի զոհ է դարձել երկու տարեց մարդ՝ Կրետեում, մի քանի տասնյակ մարդ հայտնվել է հիվանդանոցում:


Այս անգամ ռեկորդային ջերմաստիճան չի սպասվում, սակայն իշխանությունները կոչ են անում խուսափել արևից, ինչպես նաև ջերմային հարվածից խուսափելու խորհուրդներ են տալիս:


Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ շոգի պատճառով փոխվում են հնագիտական զբոսայգիների աշխատանքային ժամերը՝ դրանք փակ են լինելու 13:00-ից 17:00-ն: