Մեքսիկայում կոկորդիլոսը հարձակվել է գիշերով հյուրանոցի լողավազանը ցատկած աշխատակցի վրա
Մեքսիկական Կոսումել կղզու վրա գտնվող հյուրանոցի աշխատակիցը ցատկել է հյուրանոցի լողավազանը, որտեղ նրա վրա կոկորդիլոս է հարձակվել: Այս մասին հայտնում է El Comercio-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ի գիշերը: Հյուրանոցի աշխատակիցը մտել է լողավազանը՝ մթության մեջ չնկատելով կոկորդիլոսին: Քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների եզրակացության համաձայն՝ կոկորդիլոսը հասցրել է առնվազն հինգ անգամ կծել տուժածին, այդ թվում՝ նրա ձեռքերը:
Նշվում է, որ 23-ամյա տղամարդուն հաջողվել է լողավազանից դուրս գալ հյուրանոցի մյուս աշխատակիցների օգնությամբ, որոնք քարեր և փայտեր են նետել գիշատչի վրա:
Տղամարդը շտապ տեղափոխվել է մասնավոր հիվանդանոց: Կղզում աշխատող փրկարարները հանել են կոկորդիլոսին լողավազանից, ինչի համար նրանց պահանջվել է մեկուկես ժամ:










