Էլիզաբեթ 2-րդը մեծ շուքով դիմավորել է Իսպանիայի թագավորին ու թագուհուն (լուսանկարներ, տեսանյութ)
Իսպանիայի թագավորն ու թագուհին եռօրյա պետական այցով ժամանել են Մեծ Բրիտանիա, որտեղ նրանց մեծ շուքով դիմավորել են թագուհի Էլիզաբեթ 2-րդը, նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որդին՝ արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Քորնուելի դքսուհի Կամիլան:
Թագավորական ընտանիքների անդամները հազարավոր ներկաների մոտով են անցել նրբագեղ կառքերով: Նրանց առջևով անցել են հեծյալները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդն ու թագուհի Լետիցիան, նման ընդունելությունից տպավորված, ուղևորվել են թագուհու պաշտոնական նստավայր՝ Բուքինգհեմյան պալատ:
Ակնկալվում է, որ այնտեղ 2 պետությունների միապետները քննարկելու են Ջիբրալթարի վիճահարույց հարցը:
Նշվում է նաև, որ սա վերջին պետական ընդունելությունն է, որին մասնակցում է արքայազն Ֆիլիպը: Հայտնի է, որ 96-ամյա արքայազնը պատրաստվում է աշնանը վայր դնել իր լիազորությունները:




























