Ռուսաց լեզուն մեր ազգային արժեքներից է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրի համար ռուսաց լեզվի կարևորության մասին: Այդ մասին նա հայտարարել է Մինսկում Ռուսական մամուլի համաշխարհային կոնգրեսի լիագումար նիստի բացմանը, հայտնում է belta.by-ն:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ռուսաց լեզուն մեզ համար օտար չէ: Դա նաև մեր ազգային արժեքն է: Բելառուսներն իրենց բազմադարյա պատմության ընթացքում զգալի ավանդ են ունեցել դրա զարգացման մեջ, հարստացրել են այն: Եվ այսօր մեր երկրում այն ունի բելառուսերենին հավասար պետական լեզվի կարգավիճակ»,- նշել է պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս երկրում շատ բան է արվել նաև բելառուսերենի մակարդակը բարձրացնելու համար, որը տարբերում է բելառուսներին այլ ժողովուրդներից:
«Դա չպետք է ձեզ համար մտավախություն առաջացնի»,- ընդգծել է Լուկաշենկոն:










