ՆԱՏՕ-ն ինտենսիվ կերպով զորավարժություններ է անցկացնում Բուլղարիայում
Բուլղարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժություններ, որոնց մասնակցում են 25 հազար զինվորականներ կառույցի շուրջ 20 դաշնակից պետություններից, փոխանցում է Interfax գործակալությունը:
Sabre Guardian 17 զորավարժություններն իրականացվում են Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատարության ներքո և ընթանալու են մինչ հուլիսի 20-ը։
Զորավարժությունները նպատակ ունեն ընդլայնել գործընկերների համագործակցությունն ու ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը: Զորավարժություններն իրականացվելու են նաև Հունգարիայում ու Ռումինիայում։










