«Նուբարաշեն» ՔԿ-ում տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերել են կասկածելի փոշեզանգված

10:26 • 12.07.17

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 11-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Պ.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Գ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով սպիտակ կասկածելի, 2,9 գրամ քաշով փոշեզանգված: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: