Ֆրանսիացի ոստիկանները կասկածվում են ներգաղթյալների խմելու ջուրը թունավորելու համար. The Daily Mail
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե քաղաքի ոստիկանները կասկածվում են ներգաղթյալների համար նախատեսված խմելու ջուրը թունավորելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ մեջբերելով աղբյուրների, իրավապահ մարմինների աշխատակիցները ջրով տարաների մեջ թունավոր նյութեր են լցրել, որոնք օգտագործվում են արցունքաբեր գազի բալոններում:
Auberge des Migrants բարեգործական կազմակերպության տվյալների համաձայն՝ փախստականների համար նախատեսված քաղաքային կետերում մի քանի մարդ վատ է զգացել այդ տարաներից ջուր խմելուց հետո:
«Միգրանտներից մեկը կում է արել և վատ զգացել իրեն: Երբ մարդիկ հասկացել են, որ չի կարելի խմել ջուրը, նրանք նետել են տարաները: Երեք շաբաթվա ընթացքում լսել եմ ևս երեք նման դեպքի մասին», - ասել է Auberge des Migrants-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ շատ մարդիկ տեսել են՝ ինչպես են ոստիկանները թունավորում ջուրը:
Կազմակերպության Twitter–ի էջում իրավապահ մարմինների հնարավոր գործողությունները գնահատվել են որպես «ամրագրող կետերի» դեմ պայքար. այպես Կալեում կոչվում են թաղամասերը, որտեղ բնակվում են ներգաղթյալները:
Նշվում է, որ քաղաքի ոստիկանությունը հերքում է բոլոր մեղադրանքները:













