Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Բահրեյնը բավարար չեն համարում ԱՄՆ-ի և Քաթարի միջև հուշագրի ստորագրումը

05:08 • 12.07.17

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը բավարար չեն համարում ԱՄՆ-ի և Քաթարի միջև հուշագրի ստորագրումը` ահաբեկչության հովանավորման դեմ պայքարի մասին, նշված է 4 երկրների համատեղ հայտարարության մեջ։

Արաբական պետությունները գնահատում են ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերը, սակայն կարծում են, որ ԱՄՆ-ի ու Քաթարի միջև փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրումն անբավարար է, և իրենք պետք է հետևողական լինեն, որ Քաթարը պայքարի ահաբեկչության հովանավորման ու սատարման դեմ։


Չորս երկրները նաև հավաստիացնում են, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ քանի դեռ Քաթարի իշխանությունները չեն պարտավորվել ամբողջովին կատարել իրենց ներկայացված պահանջները: