Ռուսաստանը պատասխան քայլեր կնախաձեռնի, եթե ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտական սեփականության հետ կապված դրությունը չկարգավորվի. Լավրով
Ռուսաստանը պատասխան քայլեր կնախաձեռնի, եթե ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտական սեփականության հետ կապված դրությունը չկարգավորվի, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
«Դա դիվանագիտության օրենքն է, միջազգային կյանքի օրենքը, փոխադարձությունը բոլոր հարաբերությունների հիմքն է»,- հայտնել է Լավրովը։
Արտգործնախարարի կարծիքով՝ Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ն կհարգի իր միջազգային պարտավորությունները ։










