Տիեզերագնացները ֆիքսել են հյուսիսափայլի արտասովոր գեղեցկությունը երկնքից (տեսանյութ)
Հյուսիսափայլը զարմանալի ու ամենագեղեցիկ բնական երևույթներից է, որ տեղի է ունենում երկրագնդի վրա, սակայն, ինչպես երևում է, բնական երևույթի տեսքը տիեզերքից էլ ավելի գեղեցիկ է:
Այս մասին գրում է Business Insider-ը` ներկայացնելով Երկրի շուրջ պտտվող տիեզերագնացների պատկերած տեսանյութը, որը նրանք ստացել են հունիսի 25-ին: Տեսանյութում պատկերվում են հյուսիսափայլի կանաչ լույսերը:
Կանաչ լույսի առկայծումը առաջանում է արևից արտանետվող էներգետիկ մասնիկների` Երկրի մթնոլորտով անցնելիս: Հյուսիսափայլի ժամանակ պարող ալիքների ձևավորումը պայմանավորված է արևային մասիկների և մեր մոլորակի մագնիսական դաշտի շփման արդյունքում:
Այս երևույթին ականատես կարող են լինել աշխարհի հեռավոր անկյուններում` հյուսիսում կամ հարավում բնակվող մարդիկ:










