Սիրիայում ռուս զինվորական է զոհվել
Սիրիայում ականանետային հարվածի հետևանքով մահացել է ռուս զինվորական, ռազմական խորհրդատու Նիկոլայ Աֆանասովը, այս մասին հաղորդում է ռուսական РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ զինված գրոհայիններն անակնկալ կերպով ականանետային հարվածի տակ են առել Սիրիայի Համա շրջանում գտնվող տեղանքը, որը գտնվում է սիրիական բանակի ենթակայության տակ։
Կապիտան Աֆանասովը Սիրիայում էր գտնվում ռուս ռազմական խորհրդատուների կազմում, նա զբաղվում էր սիրիական բանակի ստորաբաժանումների անդամների ուսուցմամբ։
Աֆանասովը հետմահու կպարգևատրվի պետական շքանշանով։










