14-ամյա ամերիկուհին մահացել է՝ էլեկտրահարվելով լոգարանում ընկած սմարթֆոնի պատճառով  

23:58 • 12.07.17

 

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Լովինգտոն քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել սմարթֆոնի պատճառով:

Ինչպես հայտնում է The Independent-ը, 14-ամյա աղջիկը մահացել է լոգարանում` լիցքավորման միացրած սմարթֆոնի` ջուրն ընկնելու հետևանքով:

Նշվում է, որ Մեդիսոն Քոյի ձեռքին այրվածի հետքեր են հայտնաբերվել: Հարազատները ենթադրում են, որ աղջիկը փորձել է վերցնել սմարթֆոնը, երբ այն արդեն ընկել է ջրի մեջ:

Դեռատի աղջկա հարազատները հույս ունեն, որ կատարվածից հետո սոցցանցերում արշավ կսկսվի լոգարանում սմարթֆոնի օգտագործման վտանգի մասին իրազեկելու համար: