Թուրքիան 200 բեռնատար ինքնաթիռ է ուղարկել Քաթար
Թուրքիան հարևանների կողմից մեկուսացման մեջ հայտնված Քաթարին է ուղարկել 200 բեռնատար ինքնաթիռ՝ ավելի քան 20 մլն դոլար արժողության տարաբնույթ ապրանքով, հաղորդել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը:
«Անկարան ոչ թե նվեր է ուղարկում, այլ սովորական արտահանում է կատարում, քանի որ այդ բոլոր ապրանքների համար արդեն վճարված է»,- ասել է նախարարը՝ Ռոյթերզ գործակալության փոխանցմամբ:
Թուրքիայի նախարարի խոսքով՝ Քաթար ուղարկված ապրանքների ընդհանուր արժեքն անցնում է 20 մլն դոլարը։










