Թրամփը Փարիզում հանդիպելու է Էմանուել Մակրոնին. Սպիտակ Տուն
ԱՄՆ-ի ու Ֆրանսայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը կքննարկեն Սիրիան ու ահաբեկչության դեմ պայքարը Փարիզում իրենց հանդիպման ընթացքում, հաղորդել է Թրամփի պաշտոնական ներկայացուցիչը:
Մակրոնը Թրամփին հրավիրել է այցելել Ֆրանսիա՝ հուլիսի 14-ին Բաստիլի օրվա տոնակատարությունների առիթով, որի ժամանակ տեղի կունենա 2 նախագահների երկկողմանի հանդիպումը։
«Մենք որոշ տարակարծություններ ունենք ինչ-ինչ հարցերի շուրջ, սակայն հիմնականում մեր տեսակետները համընկնում են»,- նշել է Թրամփի պաշտոնական ներկայացուցիչը՝ խոսելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հարաբերությունների մասին:










