ԱՄՆ-ը դեռևս մնում է համար մեկ երկիրը փախստականների համար. ՄԱԿ

06:37 • 12.07.17

ԱՄՆ-ը դեռևս մնում է համար մեկ երկիրը փախստականների համար, փաստում է ՄԱԿ-ի վերջին զեկույցը միգրացիայի թեմայով:

Փախստականների կողմից սիրելի երկրների թոփ տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան և այլն: Իսկ միգրանտների մեծամասնությունը ծնունդով Նիգերիայից են, Հնդկաստանից ու Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունից։


Եվրամիության երկրներ արտագաղթելու պատրաստ միգրանտների 60 տոկոսը Աֆրիկայից է։ Դրանք հիմնականում երիտասարդներն են, ովքեր ապրում են համեմատաբար մեծ քաղաքներում և առնվազն միջնակարգ կրթություն ունեն: