Երևանում 18-ամյա երիտասարդը դանակահարել է քաղաքացու

13:11 • 12.07.17

Հուլիսի 11-ին, ժամը 2.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1987 թ. ծնված Վաչագան Ա.-ին: 

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Վաչագան Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 10-ին, ժամը 23.00-ին, Արտաշատի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին 1999 թ. ծնված Հակոբ Հ.-ն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Վաչագան Ա.-ի կրծքավանդակին՝ պատճառելով նշված վնասվածքը: 

Հակոբ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: