Մերձմոսկովյան շրջանում օդից փնտրում են արգելոցից փախած զուբրերին

16:12 • 13.07.17

Մերձմոսկովյան շրջանում որոնում են զուբրերի, որոնք վնասված ցանկապատի պատճառով փախել են «Приокско-Террасный» արգելոցի տարածքից: Այս մասին Interfax-ին հայտնել է զուբրերի բուծմամբ զբաղվող արգելոցի տնօրենի տեղակալ Իրինա Զեմլյանկոն:


«Մեզ մոտ մի շարք եղևնիներ և սոճիներ են տապալվել, ինչպես նաև փլուզվել է ցանկապատի մի մեծ հատված, ինչի հետևանքով տարածքից դուրս է եկել 12 զուբր: Այժմ մենք որոնում ենք նրանց օդից: Օդաչուն անտառապանի հետ թռիչքների է մեկնում սպորտային ինքնաթիռով, դելտապլանները նույնպես որոնում են: Երեկ անտառում ամբողջ օրը որոնումներ են իրականացվել: Կփնտրենք այնքան, մինչև գտնենք», - ասել է նա:


Զեմլյանկոյի խոսքով՝ փախել են երիտասարդ զուբրեր, որոնց պահել են նախիրից առանձին՝ բնական միջավայր բաց թողնելու համար: