Իրանի նախագահը քննադատել է Քաթարի շրջափակումը

02:50 • 13.07.17

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Քաթարի շրջափակումը Պարսից ծոցի մյուս արաբական երկրների կողմից: Նա նշել է, որ սխալ է համարում հարևանների վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ռոհանին նաև կողմերին կոչ է արել ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում դրության կարգավորմանն ուղղված:


Իրանի նախագահի խոսքով`  «հարևան պետությունների հանդեպ, ինչպիսին Քաթարն է, սպառնալիքները, ճնշումներն ու շրջափակումը սխալ ընտրված տարբերակ են»: