Ճապոնիայում բողոքի ակցիա է անցկացվել ամերիկյան ռազմաբազայի ընդլայնման դեմ (տեսանյութ)
Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի Նագո քաղաքի մոտակայքում բողոքի ակցիա է անցկացվել՝ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ընդլայնման դեմ: Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է Ruptly-ն:
Նշվում է, որ պաստառներով ցուցարարները շարվել են ճանապարհի երկայնքով, որը տանում է Հենոկո շրջանում տեղակայված ծովային հետևակի բազայի մոտ:
Ճապոնիայի կառավարության պլանների համաձայն՝ հինգ տարվա ընթացքում հետևակազորի «Շվաբ» ճամբարում լրացուցիչ կառույցներ կհայտնվեն՝ հետևակազորի Ֆուտենմա ավիաբազայից անձնակազմ և տեխնիկա տեղափոխելու համար: Այս որոշումը քննադատության է ենթարկվել տեղացիների և Օկինավայի նահանգապետ Տակեսի Օնագայի կողմից:
Հայտնի է, որ Ճապոնիայի տարածքում ընդհանուր առմամբ տեղակայված է ԱՄՆ-ի ավելի քան 100 հազար զինծառայող, ընդ որում՝ մեծամասնությունն Օկինավայում:










