Նորզելանդուհին մահացել է լողափի վրայով չափից ցածր թռչող ինքնաթիռի պատճառով

14:50 • 13.07.17

Կարիբյան ծովում գտնվող Սեն Մաարտեն կղզու լողափերից մեկում զբոսաշրջիկը մահացել է չափից ցածր թռչող ինքնաթիռի պատճառով:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, կինը նորզելանդացի էր: Հայտնի է, որ նա հարյուրավոր այլ զբոսաշրջիկների հետ բարձրացել էր առափնյա ժայռերի վրա, որպեսզի տեսնի աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկից՝ Juliana International Airport-ից ինքնաթիռի վերելքը:

Նշվում է, որ այդ օդանավակայանն այնքան մոտ է «Մահո բիչ» հանրային լողափին, որ ինքնաթիռները գրեթե թռչում են հանգստացողների գլխի վրայով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 737 ինքնաթիռի արագությունը գետնից պոկել է 57–ամյա կնոջը, ինչի հետևանքով նա գլխով հարվածել է առափնյա ժայռերին՝ ստանալով մահացու վնասվածքներ:

Կնոջ մահվան տեղեկությունը հաստատել է կղզու զբոսաշրջության հարցերով նախարարը՝ ընդգծելով, որ նորզելանդուհին մեղավոր է, քանի որ խախտել է անվտանգության կանոններն ու բարձրացել ժայռի վրա:

Ավիացիայի ոլորտի փորձագետ Փիթեր Քլարկը նշել է, որ երբ օդանավն օդ է բարձրանում, դրա հետևում կանգնելը չափազանց վտանգավոր է:

Նշենք, որ «Մահո բիչ» լողափը հայտնի է վտանգավոր ու ափին չափազանց մոտ գտնվող թռիչքուղով:

Այն գտնվում է Սեն Մաարտեն կղզու հոլանդական կողմում: Այստեղ օդանավերը ստիպված են վայրէջք կատարել ափին չափազանց մոտ գտնվող թռիչքուղում, որի երկարությունը 2300 մետր է:

 

Tourists visiting the picturesque beach regularly climb up onto rocks to watch planes come into land

The woman, 57, reportedly held on to a fence to gain a better vantage point, but was blown from her feet, before hitting her head on the rocks and suffering fatal injuries