WP-ն հրապարակել է լուսանկար, որում ավետարանական քահանաներն աղոթում են՝ ձեռքը դրած Թրամփի վրա
The Washington Post պարբերականը հրապարակել է ԱՄՆ նախագահի օվալաձև աշխատասենյակում արված լուսանկար, որում երևում է՝ ինչպես են մի խումբ ավետարանական քահանաներ իրենց ձեռքը դրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վրա:
Նշվում է, որ հանդիպումը, որի ընթացքում ներկաները, այդ թվում նաև 71-ամյա ղեկավարը, աղոթել են, կայացել է երկուշաբթի:
Աղբյուրը մանրամասնում է, որ կրոնական գործիչները Թրամփի հետ քննարկել են կրոնական ազատություններին և մի շարք այլ կարևոր թեմաների առնչվող հարցեր:
Հայտնի է, որ Թրամփը պրեսբիտերականության հետևորդ է, բայց եկեղեցի կանոնավոր չի հաճախում:











