Ծովի մակարդակի բարձրացման հետևանքով ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներ 20 տարի անց կարող են հայտնվել ջրի տակ
Վերջին տարիներին գիտնականները փորձում են բարձրացնել կլիմայական փոփոխությունների ետևում թաքնված վտանգների, հատկապես` ծովերի մակարդակի բարձրացման մասին իրազեկությունը:
Ինչպես հաղորդում է CNN-ը, գիտնականները կազմել են ամերիկյան հարյուրավոր մեծ ու փոքր քաղաքների ցանկը, որոնք այլևս գոյություն չեն ունենա 20, 50 և 80 տարի անց, և դրա պատճառը ծովի մակարդակի բարձրացումն է լինելու:
Ցանկում տեղ են գտել նաև Նյու Յորքը, Բոստոնը, Սան Ֆրանցիսկոն և Մայամին, որոնք կարող են ջրի մեջ հայտնվել բարձր մակընթացության ալիքների պատճառով:
Քաղաքները, որոնք կարող են ջրհեղեղի կենտրոնում հայտնվել 2035-ին, ընդգրկում են Հյուսիսային Կարոլինան, Հարավային Լուիզիանան և որոշ հարևան շրջաններ:
2060-ին ջրի տակ կարող են հայտնվել Գալվեստոն (Տեխաս), Հիլթոն Հեդը (Հարավային Կարոլինա), Օուշեն Սիթին (Մերիլենդ) և ուրիշ քաղաքներ:
2100 թվականի ջրհեղեղները կհասնեն Լոս Անջելես, Նյու Յորք և Սան Ֆրանցիսկո:










