Ձկնորսական ցանցից ազատված կետը սպանել է իր փրկչին
Կանադացի ձկնորս Ջո Հոուլեթը, որի ջանքերով վերացման վտանգի տակ գտնվող բազմաթիվ կետեր ազատվել են ձկնորսական ցանցերից, սպանվել է վերջին կետին փրկելուց հետո:
Ինչպես նշում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսում:
Երբ տղամարդն ազատել է ցանցի մեջ խճճված կետին, րոպեներ անց ահռելի կաթնասունն անսպասելիորեն այնպիսի ուժգնությամբ է ջրից դուրս ցատկել, որ մահացու հարված է հասցրել իր փրկչին:
Աղբյուրը հավելում է, որ անցած 15 տարում կանադացին ակտիվ զբաղվել է կետերի փրկությամբ ու, ընդհանուր առմամբ, ձկնորսական ցանցերից ազատել է հարյուրավոր կետերի:










