«Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանի և 6 մեղադրյալի նյութերն ուղարկվել են դատարան
Հայաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է «Իգլա»-ի տեղափոխման համար մեղադրվող Սամվել Բաբայանի և մյուս 6 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով մեղադրանքը:
Այդ մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը։










