ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը ներկա են եղել Բաստիլի օրվան նվիրված հանդիսավոր շքերթին (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը, որոնք այս օրերին գտնվում են Ֆրանսիայում, մայրաքաղաք Փարիզում ներկա են եղել ազգային տոն համարվող Բաստիլի գրավման օրվան նվիրված հանդիսավոր շքերթին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ԱՄՆ նախագահական ընտանիքը շքերթին հետևել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի ընկերակցությամբ:
Նախօրեին Մակրոնը նշել էր, որ խիստ խորհրդանշական է, որ ԱՄՆ նախագահը Ֆրանսիայում է գտնվում բոլոր ֆրանսիացիների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող Բաստիլի գրավման օրը:
Հայտնի է, որ շքերթի ավարտից անմիջապես հետո Դոնալդ և Մելանյա Թրամփերը կվերադառնան Վաշինգտոն:
Աղբյուրը նշում է, որ երեկ Փարիզ ժամանած նախագահական ընտանիքն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար, Նապոլեոն Բոնապարտի շիրիմին, ինչպես նաև զբոսնել Սեն գետով ու ընթրել Էյֆելյան աշտարակի ռեստորաններից մեկում:
Բաստիլի գրավումը, որը բացարձակ միապետության տապալման սկիզբն էր, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբն է հանդիսացել:

















