Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում. հանցագործը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ. ՀՀ ԱԳՆ (թարմացված, տեսանյութ)

20:56 • 14.07.17

21.00


Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: 

«Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»,- հավելել է նա:


20.56

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին դանակով զինված անձինք հարձակում են իրականացրել զբոսաշրջիկների դեմ:  

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է: Նախնական տվյալներով, ենթադրվում է, որ զոհվածներն ուկրաինուհիներ են:  

Բացի այդ, 4 այլ զբոսաշրջիկ վիրավորվել է: Ինչպես իր թվիթերյան էջում հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` վկայակոչելով Եգիպտոսում ՀՀ դեսպանության տվյալները, վիրավորներից երկուսը ՀՀ քաղաքացիներ են: 

Ըստ եգիպտական աղբյուրի` մյուս վիրավորները կարող են լինել Ռուսաստանի, Սերբիայի կամ Գերմանիայի քաղաքացիներ: Զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակման պատճառն անհայտն է: 

Ինչպես հաղորդվում է, տարբեր ազգույթունների կանանց վրա հարձակումն իրականացրել են երեք հոգի: Եգիպտական պարբերականը նշում է, որ հանցագործը, ով անկանոն հարվածներ է հասցրել մոտակայքում գտնվողներին, հոգեկան խանգարում ունի: 

Լուսանկարներից դատելով` հարձակումը տեղի է ունեցել Sunny Days El Palacio 4 աստղանի հյուրանոցում: