Հրդեհ Ճամբարակում. այրվում է տուն

01:44 • 14.07.17

Հուլիսի 13-ին, ժամը 21:57-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ 23:48-ին:

Այրվել է 1-ին փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 30 քմ: