Աֆղանստանում Իսլամական պետության առաջնորդ է ոչնչացվել. Պենտագոն

23:17 • 14.07.17

ԱՄՆ Պենտագոնը հայտնել է Աֆղանստանում Իսլամական պետության պարագլխի ոչնչացման մասին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթի փոխանցմամբ, Աֆղանստանում ԻՊ-ի առաջնորդ Աբու Սայեդը սպանվել է այս շաբաթվա սկզբին՝ Կունար նահանգում խմբավորման շտաբ բնակարանի վրա հարվածի հետևանքով։

Ըստ Ուայթի՝ գործողության ժամանակ սպանվել են նաև ԻՊ այլ անդամներ: