Իտալիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնի

17:25 • 14.07.17

Իտալիայի պետական պարտքը 2017 թվականի մայիսին հասել է պատմական առավելագույնի՝ գրեթե 2,279 տրիլիոն եվրոյի: Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական բանկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նախորդ բացասական ռեկորդը հաստատվել է այս տարվա ապրիլին, երբ սուվերեն պարտքը կազմել է 2,27 տրիլիոն եվրո:


Այդկերպ, համաձայն Bankitalia-ի տեղեկագրի, այս տարվա ապրիլի համեմատ պարտքային բեռն աճել է ավելի քան 8 միլիարդ եվրոյով, ընդ որում՝ դա տեղի է ունեցել հիմնականում պետական վարչակազմի ծախսերի աճի հաշվին՝ ավելանալով 7 միլիարդ եվրոյով:


Իտալիայի պետական պարտքի չափն անցած տարի ավելացել է 2,07 տոկոսով (մոտ 45 միլիարդ եվրո), և 2016 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 2,217 տրիլիոն եվրո: