Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով ամբողջությամբ տարհանում են քաղաքներից մեկի բնակչությանը
Ճապոնիայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ամբողջական տարհանում է հայտարարվել Այտի պրեֆեկտուրայի Ինույամա քաղաքում, որն ունի 74.000 բնակիչ:
Ինչպես նշում է ria.ru-ն, քաղաքին պատուհասել են տեղատարափ անձրևները. ընդամենը 1 ժամում տեղումների մակարդակը հասել է 120մմ-ի, ինչն առաջացրել է սողանքի վտանգ:
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած շաբաթ հեղեղումների հետևանքով հարավ-արևմտյան հատվածում գտնվող Կյուսյու կղզում սողանքներ են եղել: Տարերային աղետի հետևանքով մահացել է 30 մարդ, կան բազմաթիվ անհետ կորածներ:











