ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը հոսպիտալացվել է Կանադայում

01:15 • 14.07.17

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերին Կանադայում հիվանդանոց են տեղափոխել ջրազրկման պատճառով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` մեջբերելով «Քարթերի կենտրոնի» հայտարարությունը:

«ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերն այսօր ջրազրկվել է Կանադայի Մանիտոբա նահանգում «Բնակավայրեր մարդկության համար» կառույցի շինհրապարակում գտնվելիս», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ նրան հոսպիտալացրել են ելնելով անվտանգության նկատառումներից: Նախկին քաղաքական գործիչը գտնվում է Սուրբ Բոնիֆասի անվան հիվանդանոցում: Այնտեղ նրա հետ է իր կինը:

2016-ի մարտին հաղորդվում էր, որ Ջիմի Քարթերն ավարտել է քաղցկեղի դեմ բուժման կուրսը: