ԶԼՄ-ները հայտնել են Խարկովում ԻՊ-ի գրոհայինների ձերբակալության մասին (լուսանկարներ, տեսանյութ)

12:58 • 14.07.17

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Խարկովում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու գրոհայինի: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:


Հաղորդվում է, որ ուժայինների գործողությունն իրականացվել է երեկ երեկոյան առևտրի կենտրոնի մոտակայքում: Ականատեսների խոսքերով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները մոտեցել են երկու տղամարդու և նրանց հրահանգել պառկել գետնին: Դրանից հետո կասկածյալներից մեկը փախուստի է դիմել, նրա ուղղությամբ կրակել են, նա վիրավորվել է ոտքի հատվածում: Երկրորդ տղամարդն այդ ընթացքում մնացել է ավտոմեքենայի մոտ:


Ուկրաինայի անվտանգության ծառայության Խարկովի շրջանային վարչության մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Աբդուլան հայտնել է, որ ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործ: