Հնդկաստանում հեռացվել է աշխարհի ամենաերկար ատամը (լուսանկար)

20:07 • 14.07.17

Հնդիկ ուսանողը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ բժիշկները հեռացրել են նրա ատամը և հայտարարել, որ դա աշխարհի ամենաերկար ատամն է: Այս մասին հայտնում է Mirror-ը: 

Աղբյուրի տվյալների համաձայն՝ բժիշկները հեռացրել են 18-ամյա Ուրվիլ Պատելի ատամը, որի երկարությունը 3.67 սմ է: Սա համարյա երկու անգամ երկար է նախորդ ռեկորդից: 

Նշվում է, որ ատամը հեռացվել է փետրվարին, սակայն նա ռեկորդակիր է ճանաչվել այս շաբաթ: