Չնայած բոլոր տարակարծություններին, հարկավոր է Պուտինի հետ կապը պահպանել. Մակրոն

02:06 • 14.07.17

Չնայած բոլոր տեսակի տարակարծություններին, անհրաժեշտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանել, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Մակրոնի՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան այնպիսի հարաբերություններ չունեն, ինչպիսին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հարաբերություններն են, բայց միևնույն է Մոսկվան ու Փարիզը պետք է շարունակեն երկխոսությունը։


Մակրոնն շեշտել է Ֆրանսիայի և ԱՄՆ–ի սերտ հարաբերությունները՝ նշելով հատկապես Սիրիայում քիմիական զենքի օգտագործման դեմ երկու պետությունների նույն մոտեցումը: