Մերձմոսկովյան շրջանում 90-ամյա կին վարորդը մխրճվել է ամենագնացի մեջ և մահացել
Մերձմոսկովյան շրջանում 90-ամյա թոշակառու կինը, որը վարել է Daewoo Matiz մակնիշի ավտոմեքենա, մխրճվել է Infiniti մակնիշի ամենագնացի մեջ և մահացել: Այս մասին հայտնում է «Подмосковье сегодня» կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Անիկեևկա և Օպալիխա բնակավայրերի միջև: Նախնական տվյալների համաձայն՝ բախման մեղավոր է դարձել թոշակառուն: Ստացված վնասվածքներից նա մահացել է տեղում: Վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է:
Ականատեսների համաձայն՝ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներին ժամեր շարունակ չի հաջողվել հեռացնել վթարի հետևանքները. մահացածի մարմինը և վնասված ավտոմեքենաները երկար ժամանակ մնացել են ճանապարհի վրա:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները պարզում են ՃՏՊ-ի բոլոր հանգամանքները:










