Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը. Ֆրանսիայի դեսպան
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Այս մասին հայտնում է AzVision.az կայքը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է դեսպանը:
Բուշեն հավելել է, որ Ֆրանսիան վճռական դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:










